Pulpulak (Armenian: պուլպուլակ, Armenian pronunciation: [pulpuˈlɑk]) is a public water fountain common in Armenia and the Artsakh Republic. Pulpulaks are a significant part of the Armenian culture. The word pulpulak is colloquial and derives from the sound of the murmuring of water "pul-pul", suffixed with "ak" (ակ), meaning "water source". They are sometimes referred to as tsaytaghbyur (Armenian: ցայտաղբյուր), meaning "squirt spring". Pulpulaks are small, usually one meter tall, stone memorials with running water, often fed by a mountain spring. Some pulpulaks are erected in memory of dead relatives. In drinking from a memorial pulpulak, passers-by give their blessing to the person in memory of whom it is constructed. Memorial pulpulaks are related to khatchkars.
Ցայտաղբյուր (նաև Պուլպուլակ), հուշարձան աղբյուրի տեսակ է, տարածված է Հայաստանում Արցախի Հանրապետությունում։ Հայաստանը հայտնի է իր ցայտաղբյուրներով։ Այս հուշարձան աղբյուրը, որն ավելի շատ հայերի շրջանում ընդունված է անվանել «Պուլպուլակ», տարածված է Հայաստանում և ԼՂՀ-ում։ «Պուլպուլակ» բառը կազմված է «պուլ-պուլ»-ից, որ ջրի ձայնի իմաստն ունի, և «ակ»-ից, որ նշանակում է «աղբյուր»։ Մեկ մետր բարձրությամբ քարե այս հուշարձանները մեծ տարածում ունեն։ Ցայտաղբյուրներն առանձնանում են իրենց ջրի սառնությամբ և քաղցրահամությամբ։ Ցայտաղբյուրի՝ «պուլպուլակի» վրա փորագրված գեղեցիկ քանդակները և նախշերը առանձնահատուկ տեսք են տալիս և ընգծում են հայկական բնավորությունը։ Բակում ցայտաղբյուրի հայտնվելը կապված է որևէ նշանակալի իրադարձության հետ։ Սովորաբար այն կառուցում են, երբ մարդ է մահանում կամ ծնվում է նորը։ Այն, կարելի է ասել, խորհրդանշում է կյանքը և մահը, նորը և հինը, սկիզբը և ավարտը։ Տարբեր ավանդազրույցներ կան կապված ցայտաղբյուրի հետ։ Ցայտաղբյուրից ջուր խմելիս՝ մենք ակամա խոնարհվում ենք և հարգանքի նշան ենք ցույց տալիս այն մարդու նկատմամբ, ում պատվին կառուցվել է։